Ծնվել է Նոր Բայազետում (այժմ` Գավառ): 1926թ. ավարտել է Երևանի պարարվեստի ստուդիան: 1927թ. եղել է նույն ստուդիայի բալետմայստեր, 1927-32թթ` Վահրամ Արիստակեսյանի ազգագրական պարի անսամբլի, 1932-38թթ` Երևանի օպերայի և բալետի թատրոնի բալետային խմբի արտիստ, 1938-58թթ` հայկական ժողովրդական երգի-պարի, 1958-66թթ` Հայաստանի պարի անսամբլների, 1966-68թթ` Հայհամերգի գլխավոր բալետմայստեր, 1968-76թթ` ժողովրդական ստեղծագործության տան, 1977թ-ից` ժողովրդական ստեղծագործության հանարապետական կենտրոնի պարարվեստի բաժնի վարիչը: Մեծ ավանդ է ներդրել հայկական ազգային պարը պրոֆեսիոնալ բեմում ցուցադրելու գործում: Բեմադրել է հայկական ազգային պարեր` «Քոչարի», «Ուզունդարա», «Տրնգի», «Նազելի». «Չեմ ու չեմ» և այլն, որոնք ազգային պարի բեմականացման դասական նմուշներ են: 1957թ. արժանացել է Մոսկվայի Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 6-րդ փառատոնի 1-ին մրցանակին, 1965թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: