Ծնվել է Ուկրաինայի Խարկով քաղաքում: 1938-41թթ սովորել է Խարկովի կոնսերվատորիայում: 1945թ. ավարտել Երևանի կոնսերվատորիան: 1945թ-ից եղել է Հայֆիլհարմոնիայի դաշնակահար, 1946-48թթ` Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի կոնցերտմայստեր, Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դասատու: 1945-99թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1982թ-ից` պրոֆեսոր): Որպես մենակատար և նվագակցող համագործակցել է Ավետ Գաբրիելյանի, Գոհար Գասպարյանի և այլոց հետ: 1964թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: