Ծնվել է Երևանում: 1961թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` Գրիգոր Եղիազարյանի դասարանը, 1964թ.` ասպիրանտուրան: 1957-64թթ դասավանդել է Երևանի Ա.Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցում: 1957թ-ից դասավանդել է նաև Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: 1973-86թթ եղել է Հայաստանի, 1974թ-ից` ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարը: Հեղինակել է 5 սիմֆոնիա, 3 սիմֆոնիետա, այլ սիմֆոնիկ ստեղծագործություններ, պոեմներ, կանտատներ, կամերային և երգչախմբի համար ստեղծագործություններ՝ Սիմֆոնիա (1962թ.), «Հայաստան» պոեմը երգչախմբի համար (1963թ.), «Պրոմեթևս» բալետը (1967թ., լիբրետո՝ Ե.Չանգայի, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1968թ.), «Սահակ Պարթևի հինգ շարականները» (1971թ., մշակում ձայնի և դաշնամուրի համար), մի շարք երգեր, կինոերաժշտություն («Լալվարի որսկանը», 1966թ.), մանկական, կամերային երաժշտություն և այլ երկեր: «Պրոմեթևս» բալետը Երևանից և ԽՍՀՄ այլ քաղաքներից բացի բեմադրվել (1968թ.) և նկարահանվել է (1969թ.) Լեհաստանում: 1977թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1986թ.` «Պատվո նշան» շքանշանի: Մահացել է Երևանում: