Zark Foundation

Էմմա Խանզադյան

Էմմա Խանզադյան

Պատմաբան, հնագետ

29 օգոստոս, 1922 - 30 սեպտեմբեր, 2007

Ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր): 1950թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1964թ-ից եղել է ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1978թ-ից՝ վաղ հնագիտության բաժնի վարիչը: Աշխատությունները վերաբերում են Հայկական լեռնաշխարհի նախնադարյան (մասնավորապես բրոնզի և վաղ երկաթի դարերի) մշակույթին: 1986թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Հրատարակվել են նրա «Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ.թ.ա. 3-րդ հազարամյակում» (1967թ.), «Գառնի: Հատոր 4: Պեղումների արդյունքները 1949-66թթ (Վաղ բրոնզից մինչև ուրարտական շրջանը ներառյալ)» (1969թ.), «Լեռնա-մետաղաձուլական գործի պատմության Մեծամորի թանգարան» (1970թ., համահեղինակ), «Մեծամոր: (Ուսումնասիրություն 1965-66թթ պեղումների տվյալներով)» (1973թ., համահեղինակ), «Էլառ-Դարանի» (1979թ.), «Հին Արևելքի շրջանակավոր դաստակով դաշույններն ու սրերը» (1999թ.), «Գեղհովտի վանտոսպյան (ուրարտական) քարայր-դամբարանը» (2001թ., համահեղինակ) աշխատությունները: Մահացել է Երևանում: