Zark Foundation

Էմմա Մկրտչյան

Էմմա Մկրտչյան

Դերասանուհի

Ծնվել է 1991թ. հոկտեմբերի 6-ին, Ջավախքի Մերենիա գյուղում: Երեք տարի սովորել է Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում: 2002թ. տեղափոխվել է Երևան: 2003թ. հաճախել է «Հասմիկ» մանկապատանեկան երաժշտական թատերախումբ, որտեղ սովորել է 8 տարի: Մասնակցել «Ոսկե նոտա», «Նռան հատիկ» փառատոներին: Ավարտել է նաև Դավիթաշեն համայքի Արվեստի կենտրոնի հոգեբանության բաժինը: Սովորել է Երևանի Ա.Նավասարդյանի անվան թիվ 196 միջնակարգ դպրոցում: 2010-14թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Խանդիկյանիարվեստանոցում: 2011թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական և Երևանի Խորեոգրաֆիայի պետական թատրոններում: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Վ.Վոլոդարսկիի «Սրիկան» (Տատյանա), Վ.Շեքսպիրի «12-րդ գիշեր» (Սեբաստիան), «Ռոմեո և Ջուլիետ» (Պալատական), «12-րդ գիշեր կամ սիրուց եմ մեռնում» (Պալատական), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Սոֆի), Էսքիլեսի «Օրեստեա» (Կասանդրա), «Բուրատինոյի ամանորյա արկածները» (Մալվինա), «Արքայադստեր համբույրը» (Չարքաճուտ), «Մեծ անտառի զավակները» (Իսպանուհի), Ա.Գալինի «Առնետաորս» (Կին), «Հեքիաթն է կանչում» (Շնիկ), «Ճպուռն ու մրջյունը» (Ճպուռ), Մ.Մադկոնախի «Բարձ մարդը» (Մանուկ Հիսուս աղջիկ), Սովաժոնի «Չաո» (Պարող), Սիգարևի «Արնախումի ընտանիքը» (Մարիա), Էվրիպիդեսի «Մեդեա» (Մեդեա) և այլն: 2013թ. մասնակցել է Չեխիայի «Սոուկանի» ամենամյա երիտասարդական փառատոնին, որտեղ խաղացել է Ա.Գալինի «Վելոռիկշա» ներկայացման մեջ: Նկարահանվել է տեսահոլովակում, մասնակցել Երևանի Խնկո Ապորանվան գրադարանի տարբեր միջոցառումների, գրական երեկոների: Նկարահանվել է Ք.Հակոբյանի «Հիշողություն» ֆիլմում: