Ծնվել է 1934թ. դեկտեմբերի 29-ին, Բաքվում: Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որտեղ սովորել է երկու տարի: 1957թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1960թ.՝ ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան (ղեկավար՝ Սրբուհի Լիսիցյան): 1961թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում: 1972-76թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանիանվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում: 1989թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Ուսումնասիրությունները վերաբերում են միջնադարյան ժողովրդական թատրոններին, ծիսակատարություններին, ազգագրական, դասական պարերին և այլ խնդիրներին: Կազմակերպել է ժողովրդական պարերի համույթներ («Վասպուրական», «Հասկեր», «Տավրոս», «Մարաթուկ» և այլն)։ Հրատարակվել է նրա «Հայոց տոները եվրոպական մշակույթի ենթատեքստում» (ռուսերեն) աշխատությունը: