Ծնվել է 1965թ. հոկտեմբերի 9-ին, Երևանում: Երգիչ, դերասան Արամոյի կինն է: 1982թ. ավարտել է Երևանի Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցը: Ավարտել է նաև Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը, ապա` Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Երաժշտական գործունեությունն սկսել է որպես ջութակահար: 1985-89թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում: 1989թ-ից աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբում: 1990-ականներից սկսել է անհատ երգչուհու գործունեությունը: Երգել է Հայաստանի Երգի պետական թատրոնում` ստեղծման օրվանից մինչ 1997թ.: Բազմաթիվ համերգներով եղել է Հայաստանի մարզերում և արտերկրում: Դարձել է բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների ու փառատոների դափնեկիր: 1998թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում (2009թ-ից` դոցենտ): Թողարկել է «Սև ու սպիտակ» (2000թ., Արամոյի հետ), «Աղոթք» (2008թ.), «Վերադարձ դեպի տուն» (2010թ., Արամոյի հետ) ձայնասկավառակները: Նկարահանել է 7 տեսահոլովակ: 2014թ. նրա հեղինակած «Սև դառը շոկոլադ» ստեղծագործությունը բեմադրվել է Երևանում: 2014թ. և 2015թ. մենահամերգով հանդես է եկել Հայաստանի պետական Կամերային նվագախմբի հետ: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: