Zark Foundation

Էմմա Վարդանյան

Էմմա Վարդանյան

Դերասանուհի

11 հոկտեմբեր, 1921 - 18 մարտ, 2009

Ծնվել է Երևանում: Եղել է բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանի կինը: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը, որտեղ նաև հաճախել է թատերական խմբակ: 1940թ. սովորել է Մոսկվայի Ռուբեն Սիմոնովի ղեկավարած Հայ կուլտուրայի տան երաժշտական ստուդիայում, 1945-46թթ` Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վաղարշ Վաղարշյանի արվեստանոցում: 1941-68թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական, 1968-ից` Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոններում` որպես դերասանուհի: Եղել է թատրոնի հիմնադիրներից մեկը: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Գ.Յաղջյանի «Զոյա» (Զոյա), Գորբատովի «Հայրերի պատանեկությունը» (Տոնյա), Գայդարի «Թիմուրն ու նրա ջոկատը» (Թիմուր), Լավրենյովի «Բեկում» (Տատյանա), Վ.Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» (Օբերոն), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Լեդի Միլֆորդ), Ժ.Անույի «Մեդեա» (Մեդեա), Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Նեմզար), Է.դե ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Ֆիլումենա), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Մարթա), Պ.Զեյթունցյանի «Աստվածների կանչը» (Թագուհի), Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» (Կոմիսար), Սայմոնի «Ոտաբոբիկ` զբոսայգում» (Իթլ), Ֆ.Դոստոևսկու «Խաղամոլը» (Անտոնիդա Վասիլևնա) և այլն: 1975թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1982թ.` ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: