Zark Foundation

Էռնեստ Դուլգարյան

Էռնեստ Դուլգարյան

Կոմպոզիտոր

Ծնվել է 1988թ. ապրիլի 11-ին, Բաքվում: 1989թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան: 2004թ. ավարտել է Ալավերդու Ռ.Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը, 2008թ.` Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի երաժշտության տեսություն բաժինը, 2012թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի Էդվարդ Միրզոյանի ստեղծագործական դասարանը` լինելով նրա վերջին ուսանողը: Շարունակել է ուսումը նաև կոնսերվատորիայի մագիստրատուրայում` Վարդան Աճեմյանի ստեղծագործական դասարանում: 2012թ. դարձել է Փարիզում կայացած ՀԲԸՄ-ի և UNESCO-ի կողմից կազմակերպված «Սայաթ-Նովա» թվով երկրորդ կոմպոզիտորների միջազգային մրցույթի մրցանակակիր: Նույն թվականին հաղթող է ճանաչվել Սանկտ-Պետերբուրգում կայացած Յուրի Ֆալիկի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթում` արժանանալով առաջին մրցանակին: