Ծնվել է 1980թ. դեկտեմբերի 12-ին, Երևանում: 1995-98թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1998-2003թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում որպես համերգային կատարող, նվագախմբի արտիստ, դասատու: 1998թ-ից աշխատում է Քանաքեռավանի արվեստի դպրոցում որպես ուսուցիչ: 2003-05թթ ծառայել է հայոց բանակում: 2007թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ շվի մասնագիտությամբ: 2007-13թթ աշխատել է Երևանի Ա.Տերտերյանի անվան արվեստի դպրոցում որպես ուսուցիչ: 2011թ-ից աշխատում է Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես երաժիշտ: Համերգային հյուրախաղերով հանդես է եկել Ավստրիայում, Դանիայում, Հոլանդիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Իտալիայում, Թուրքիայում, Իրանում, Վրաստանում: 2011թ. արժանացել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի 1-ին կարգի դափնեկրի կոչման: 2007թ-ից Երևանի քաղաքապետարանի կողմից արժանացել է մի շարք պատվոգրերի: 2023թ․ արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի: