Ծնվել է 1990թ. դեկտեմբերի 13-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Մ.Մաշտոցի անվան մասնավոր շուրջօրյա դպրոցը: 2007թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախապատրաստական բաժին: 2012թ. ավարտել է նույն ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Արմեն Էլբակյանի արվեստանոցը, 2014թ.` մագիստարտուրան: Առաջին կուրսից հանդես է եկել Երևանի Խամաճիկների պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է «Պաղդասար աղբար», «Սիրո տարբեր նվագներ», «Ռոմեո և Ջուլիետ» և այլ ներկայացումներում: 2009թ-ից նկարահանվել է մի շարք հեռուստանախագծերում և հեռուստասերիալներում` «Պահանջվում է գումար», «Եղբայրներ», «Մամա», «Խաչվող հետքեր», «Լույսի պահապան», «Սոված խաղեր», «Ֆուլ հաուս»: Նկարահանվել է նաև մի շարք տեսահոլովակներում, «Poker.am», «Հյուսիս-հարավ» ֆիլմերում, «Carte Blanche» բազմասերիանոց հեռուստաֆիլմում: Աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է «Կառավարական համերգ», «Սկոչ & վիսկի», «Շոու N3», «Անտեր գրաունդ» և այլ ներկայացումներում: