Zark Foundation

Էվերտ Պայազատ

Էվերտ Պայազատ

Կինոգետ, կինոսցենարիստ

Էվերտ Պայազատյան
Ծնվել է 1940թ. հունվարի 18-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): Գրող Սերգո Պայազատի եղբայրն է: 1962թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1982-95թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիրը: 1995-2002թթ աշխատել է Մոսկվայում, եղել է Ռուսաստանի պետկինոյի գլխավոր մասնագետ, ապա` «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիրը: Արվեստագիտության թեկնածու է: Պարգևատրվել է Լյումիեր եղբայրների մեծ բրոնզե մեդալով: Դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ռեժիսուրայի և դերասանական վարպետության ամբիոնի դոցենտ է: Հեղինակել է մի շարք հրատարակություններ: Որպես սցենարիստ հանդես է եկել մի շարք ֆիլմերում` «Օտար խաղեր» (1986թ.), «Դժբախտ պատահար» (1987թ.), «Պատանդներ» (1991թ.), «Գետ» (2002թ.), «Եթե մեզ վիճակված է» (2008թ.) և այլն: 1986թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: