Zark Foundation

Թագուշ Սահակյան

Թագուշ Սահակյան

Դերասանուհի

8 մարտ, 1907 - 6 փետրվար, 1977

Թագուհի Սահակյան
Ծնվել է Բաքվում: 1926-49թթ աշխատել է Բաքվի Լ.Երամյանի անվան, 1949թ-ից՝ Ստեփանակերտի Մ.Գորկու անվան թատրոններում։ Եղել է բնութագրական դերերի կատարող։ Նրա դերակատարումներն աչքի են ընկել անկեղծությամբ, նուրբ հումորով։ Խաղացած ներկայացումներից են՝ Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Նատո), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Երանյակ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Բիանկա), Ս.Վուրղունի «Վագիֆ» (Գյուլնար), Ա.Գուլակյանի «Արշալույսին» (Վաչիկ), Չ.Դիքենսի «Դավիթ Կոպպերֆիլդ» (Դավիթ Կոպպերֆիլդ) և այլն։ Էպիզոդիկ դերով հանդես է եկել «Տղամարդիկ» (1972թ.) ֆիլմում: 1960թ. արժանացել է Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչման։ Մահացել է Բաքվում: