Zark Foundation

Թադեոս Էֆենդի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

20 նոյեմբեր, 1858 - 10 մարտ, 1913

Թադեոս Էքսերճյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Տեղի հայկական դպրոցն ավարտելուց հետո նախ փորձել է սովորել փականագործություն, ապա քանոնի դասեր առել հորեղբորից՝ Մովսես Փափազյանից։ Ավելի ուշ սովորել է ջութակ նվագել, համերգներով հանդես է եկել Կ.Պոլսի նշանավոր երաժիշտների հետ՝ կարճ ժամանակում ձեռք բերելով մեծ հռչակ ու հեղինակություն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Օսմանյան կայսրության ծայրագավառներում։ Կատարողական բարձր արվեստի շնորհիվ հռչակվել է Քեմանի Թադեոս անունով (քեմանի թուրքերեն նշանակում է ջութակ): Հորինել է շարքիներ, թուրքիներ, բեշրեֆներ, սեմայիներ (բոլորն էլ թուրքերեն), որոնք մինչև այժմ էլ կատարվում են Անկարայում ու Ստամբուլում, հաղորդվում ռադիոյով: Նրա հորինած երգերից նմուշներ տպագրվել են տարբեր երգարաններում, այդ թվում՝ Հովսեփ Էպեյանի «Նեշեի տիլ» ժողովածուում (1908թ.), Հ.Այվազյանի և Ս.Գըլըջյանի հրատարակած արաբական դասական երաժշտության ժողովածուներում: Համարվում է թուրքական ու արաբական դասական երաժշտության լավագույն դեմքերից մեկը։ Նրան անվանում են նաև օսմանյան դասական երաժշտության հիմնադիրներից մեկը։ Մահացել է Կոստանդնուպոլսում: