Zark Foundation

Թադեոս Սոգինյան

Թադեոս Սոգինյան

Բանաստեղծ

18-19-րդ դար

Տեր-Թադևոս Սոգինյանց, Տեր-Անդրեասյան
Ծնվել է Նոր Ջուղայում: Եղել է 18-րդ դարի վերջին քառորդի և 19-րդ դարի առաջին տասնամյակի հնդկահայ լուսավորական շարժման գործիչ։ Մադրասում եղել է քահանա։ Հարություն Շմավոնյանի (որի օգնականն ու մտերիմն էր) տպարանում է տպագրվել նրա «Տետրակ, որ կոչի ողբ Հայաստանեաց» (1791թ.) պոեմը՝ նվիրված հայ ժողովրդի և երկրի առկա վիճակի ու ապագայի քննությանը։ Գրքում բարձրացված կենսական հարցերի լուծման ուղիները կապվում են հնդկահայ քաղաքական հրապարակախոսության ազատասիրական ավանդույթների հետ։ Պոեմը հետապնդել է հայ երիտասարդ սերնդին անհոգությունից սթափեցնելու նպատակ։ Բանաստեղծը կոչ է արել լուսավորվել, ուսումնասիրել եվրոպական ժողովուրդների փորձը և ջանալ ազատագրել սեփական հայրենիքը օտար տիրապետությունից։ Իբրև ուսանելի օրինակ՝ պոեմին կցել է Վալտերի գրչին պատկանող Պետրոս Մեծի կենսագրության մի հատվածի թարգմանությունը, ինչպես նաև իր գրած ներբողը՝ «Գովեստ կայսերն Պետրոսի»։ «Ազդարար»-ում հանդես է եկել ծրագրային բանաստեղծություններով (որոնք ստորագրել է նաև «Ուրախակից բարեկամ» ծածկանունով)։ Եղել է հնդկահայ գաղութի կողմից ռուսաց թագավորներին հղված նամակները կազմողներից, օժանդակել է Նոր Նախիջևան և Գրիգորուպոլիս նորահիմե քաղաքների հայության օգտին հանգանակություն կազմակերպելու գործին: Մահացել է Հնդկաստանի Մադրաս (այժմ՝ Չեննայ) քաղաքում: