Խաչիկ Ավետումյան
Ծնվել է Նոր Ջուղայում: Ուսանել և գործել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքում։ Եղել է Մեսրոպ Թաղիադյանի համախոհներից, լուսավորական շարժման գործիչ, Կալկաթայի «Արարատյան ընկերության» հիմնադիրներից։ Գրել է Մ.Թաղիադյանի կենսագրությունը՝ նրա մահվան առթիվ («Արշալոյս Արարատեան», 1858թ.)։ «Արամայիս» վիպակի (1846թ.) նյութը վերցրել է հնդկահայ կյանքից, արծարծել լուսավորական գաղափարներ, պաշտպանել հայոց լեզուն, կենցաղը, գիրն ու մշակույթը անաղարտ պահելու հարցերը՝ որպես ազգապահպանման կարևոր գործոն։ Կատարել է թարգմանություններ Բ.դը Սեն-Պիեռից («Սան Պիւռայ գաղղիացւոյ նաւակոծութիւն, կամ Պաւլոս և Վիրգինիա», 1830թ.), Օ.Գոլդսմիթից («Փոխերէցն Վեկֆիլդայ», 1848թ.) և այլն։ Մահացել է Կալկաթայում։