Պաղտասար Թովմաճանյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում: Սովորել է Բերայի (Կ.Պոլիս) Մխիթարյան և Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարաններում: 1887թ-ից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբան: 1894-1918թթ իբրև ուսուցիչ, տեսուչ ու տնօրեն պաշտոնավարել է Վենետիկի, Կ.Պոլսի, Խարբերդի, Տրապիզոնի վարժարաններում: 1919թ. վաթսուն հայ որբերով Կ.Պոլսից անցել է Վենետիկ: 1923-29թթ եղել է Մուրատ-Ռափայելյան վարժարանի տեսուչ, 1929-30թթ՝ Միլանի ուսանողարանի մեծավոր: Հրատարակել է «Նախադրունք հայ-գրաբառ քերականության» (1892թ.), «Առաջին քայլ է գրոց բարբառ» (1894թ., 1909թ., 1921թ.), «Գործնական քերականություն արդի հայերենի» (1944թ., 1948թ.) գրքերը: Գրաբար թարգմանել է Բուալոյի «Արվեստ քերթողական»-ը: 1931-32թթ լույս են տեսել նրա բարոյախրատական թատերախաղերը («Անիծյալը», «Անմեղության հաղթանակը», «Զարմայր կամ մոռացկոտ իմաստակը», «Ջղացավության», «Խելքի պակասը՝ քսակի վնաս է», «Պզտիկ գողը»): Մահացել է Վենետիկում: