Ծնվել է Հայաստանի Ջալալօղլի գյուղում (այժմ՝ ՀՀ Ստեփանավան քաղաք)։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա ավարտել Մոսկվայի առևտրի ինստիտուտի տնտեսագիտական բաժինը։ Եղել է Ստեփան Շահումյանի կողմից Հայաստանում կազմակերպված մարքսիստական առաջին խմբակի անդամներից։ Նրա «Փրկիչ կոոպերատիվ» պատմվածքը 1926թ. արժանացել է Հայկոոպի գրական մրցանակին: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Գրողի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն։ Հրատարակվել են նրա «Անխնամը» (պատմվածք, 1926թ.), «Փրկիչ կոոպերատիվ» (1927թ.), «Բատրակ Սամուլ» (1929թ.), «Պատմվածքներ» (1936թ., 1964թ.) գրքերը: 1937թ. դարձել է ստալինյան բռնաճնշումների զոհ, անհիմն բռնադատվել է, ապա՝ գնդակահարվել: