Ծնվել է 1982թ. հոկտեմբերի 12-ին, Երևանում: Դերասան Իշխան Ղարիբյանի կինն է: 1999թ. ավարտել է միջնակարգ դպրոցը: 2001-05թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռուս-դերասանական բաժնում` Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոցում: 2005թ-ից աշխատում է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է Պ.Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (Մարսելինա), Ա.Չեխովի «Երեք քույր» (Մաշա), Ա.Ցագարելիի «Խանումա» (Թեկլե), Կավոզիի «Ֆելդֆեբել Բաթերֆլայ» (Արևիկ), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Մագդալենա), Ն.Սայմոնի «Հրավիրված ընթրիք» (Գաբրիելա), Յ.Պոլյակովի «Ինչպես աստվածներ» (Սվետլանա), Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Ֆիլումենա Մարտուրանո) և այլ ներկայացումներում: