Zark Foundation

Թենի Վարդանյան

Թենի Վարդանյան

Գեղանկարչուհի, բեմանկարիչ

Ծնվել է 1957թ. հունիսի 15-ին, Հոկտեմբերյանում (այժմ՝ Արմավիր): 1972-76թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1976-80թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերական նկարչության բաժնում: 1986թ-ից Հայաստանի նկարիչների միության, 2003թ-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ է: 1989-92թթ եղել է Երևանի Համազգային թատրոնի գլխավոր նկարիչը, 1988թ.՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսության թատերական նկարիչը, 1987թ.՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի թատերական նկարիչը: Ձևավորել է հետևյալ ներկայացումները՝ Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (1992թ., Համազգային թատրոն), Լ.Շանթի«Հին աստվածներ» (1990թ., Համազգային թատրոն), Վ.Գյոթեի «Ֆաուստ» (1988թ., Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (1987թ., Պատանի հանդիսատեսի թատրոն), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (1983թ., Պատանի հանդիսատեսի թատրոն), Բ.Բրեխտի «Երեքգրոշանոց օպերա» (1982թ., Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտ): Մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների Հայաստանում, Ֆրանսիայում, Վրաստանում, Սիրիայում, Բրազիլիայում, Իրանում, ԱՄՆ-ում, Կիպրոսում, Ռուսաստանում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հալեպում (2001թ.), Երևանում (2002թ., 2006թ.), Լոս Անջելեսում (2004թ.), Կահիրեում (2007թ.): 2007թ. Կահիրեում արժանացել է 10-րդ միջազգային բիենալեի ոսկե մեդալի: Աշխատանքները գտնվում են Երևանի Ե.Չարենցիանվան գրականության և արվեստի թանգարանում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Համաշխարհային բանկի հավաքածուներում, Վաշինգտոնի, Վերմոնտ կենտրոնի և այլ մասնավոր հավաքածուներում: 2010թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: