Zark Foundation

Թերեզա Գրիգորյան

Թերեզա Գրիգորյան

Բալետի արտիստ, պարուսույց

29 նոյեմբեր, 1923 - 6 փետրվար, 2004

Ծնվել է ՀՀ Դիլիջան քաղաքում: Եղել է պարող, պարուսույց Ազատ Ղարիբյանի կինը: 1941թ. ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը` Լ.Վոինովա-Շիկանյանի դասարանը: 1940-62թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալերի ազգային ակադեմիական թատրոնում: 1946-48թթ վերապատրասվել է Մոսկվայի Մեծ թատրոնում` Ե.Գերդտի դասարանում: Հանդես է եկել հետյալ բալետային ներկայացումներում` Ա.Սպենդիարյանի «Խանդութ» (Չմշկիկ), Ա.Խաչատրյանի «Գայանե» (Նունե), «Սպարտակ» (Ֆրիգիա), Բ.Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (Զարեմա), Ա.Գլազունովի «Ռայմոնդա» (Սիբիլլա) և այլն: 1955թ. ավարտելով Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, Երևանի պարարվեստի ուսումնարանում հիմնել է դերասանի վարպետություն առարկան: 1956թ. մասնակցել է Մոսվայում կայացած հայ արվեստի տասնօրյակին, որտեղ կատարել է Գոհարի դերը Գ.Եղիազարյանի «Սևան» բալետում, Շամիրամի դերը Տ.Չուխաճյանի«Արշակ Բ» օպերայի ինտերմեդիայում և արժանացել «Պատվո նշան» շքանշանի: 1972-74թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետային խմբի ղեկավարը: 1974-2004թթ ղեկավարել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը, 1980թ.` Երևանի թատերական ինստիտուտի բեմական շարժման ամբիոնը (1995թ-ից` դոցենտ): 1981թ. արժանացել է երկրորդ «Պատվո նշան» շքանշանին: 1986թ. Ազատ Ղարիբյանի հետ հիմնել է «Կռունկ» պարային անսամբլը, իսկ ամուսնու մահից հետո, շարունակել է ղեկավարել անսամբլը: Ուսումնարանը ղեկավարելու տարիներին ուսումնարանի սաները մասնակցել են բազմաթիվ համամիութենական և միջազգային փառատոների և մրցույթների` արժանանալով դափնեկրի կոչումների: 1998թ. նրա անունով կոչվել է աստղ: 1963թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1968թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: