Zark Foundation

Թերեզա Միրզոյան

Թերեզա Միրզոյան

Քանդակագործ

11 օգոստոս, 1922 - 7 օգոստոս, 2016

Թերեզա Միրզոևա
Ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ` Վանաձոր): 1939թ. ավարտել է Թբիլիսիի Անդրկովկասյան ճարտարապետության ուսումնարանը, 1946թ.` գեղարվեստի ակադեմիան։ 1946-47թթ կատարելագործվել է Մոսկվայում: 1947-68թթ դասավանդել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1947թ-ից միաժամանակ` գեղարվեստաթատերական ինստիտուտում (1975-2000թթ` քանդակագործության ամբիոնի վարիչ): Ստեղծագործել է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության բնագավառներում։ Նրա արվեստում գերակշռում են սիրո, մայրության և գարնան թեմաները։ Գործերից են` Հունան Ավետիսյանի կիսանդրին (բրոնզ, բազալտ, 1956թ., Երևան), Մայիսյան ապստամբության մասնակիցների հուշարձանը (Գրիգոր Ահարոնյանի հետ, բրոնզ, բազալտ, 1960թ., Սիսիան), «Ջուլհակուհի» մոնումենտալ քանդակը (ալյումին, բազալտ, 1964թ., Գյումրի), «Կժով աղջիկը» (բազալտ, 1962թ., Դիլիջանի մշակույթի պալատ) դեկորատիվ քանդակը, «Թռիչք» (1963թ., ալյումին), «Անուշ և Սարո» (կոփածո պղինձ, 1969թ., Հ.Թումանյանի տուն-թանգարան, Երևան), «Գթասրտություն» (բազալտ, 1970թ., Հայրենական պատերազմի թանգարան, Երևան), «Զինվոր» մոնումենտալ քանդակը (1975թ., Աշտարակ), «Սպասում» եռաքանդակը (1985թ., հրակավ), աստվածաշնչյան թեմայով՝ «Վիշապահաղթ հրեշտակապետ Միքայելը» (2001թ.), «Սիրում է, չի սիրում» քանդակ (վերականգնվել է 2012թ.) կոմպոզիցիաները։ 1949թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Ռուսաստանում, Վրաստանում, Բուլղարիայում, Լիբանանում, Լեհաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ռումինիայում և այլուր: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի, 1986թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: