Քրիստինե Գրիգորյան
Ծնվել է 1980թ. մայիսի 10-ին, Երևանում: 3 տարեկան հասակից պարել է «Երազ» պարային համույթում: 5 տարեկանում հաճախել է սպորտային մարմնամարզության դպրոց: 8 տարեկանում ընդունվել է պարարվեստի ինստիտուտի բալետի բաժին, որին զուգահեռ հաճախել է «Բողբոջ» մանկական համույթ, որտեղ սերտել է վոկալ և նվագել է երաժշտական տարբեր գործիքներ: 1995թ-ից սկսվել է բեմելը Երևանի կրկեսում: Համագործակցել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Անդրեյ Չուգայի հետ: Այդ շրջանում բեմադրել է կրկեսային առաջին համարը, որը բաղկացած էր խատխա յոգայի էլեմենտներց, 15 տեսակի օձերից, 2 կոկորդիլոսից, մողեսներից, թունավոր կարիճներից և սարդերից: Տարիներ անց ստեղծել է երկրորդ համարը, որտեղ բեմադրել է «Օդային օղակ» համարը: 1997թ. ընդունվել է Երևանի Սպայի տան երաժշտական դպրոց, 2000թ.` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, որտեղ մասնագիտացել է որպես բալետմայստեր-ռեժիսոր: Հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում և արժանացել բազմաթիվ մրցանակների: Հյուրախաղերի ընթացքում բերել է տարբեր պետությունների ազգային պարերը, որոնցից է եգիպտական «Տանուռա» պարը, որի հիման վրա ռեժիսոր Սերժ Գաբյանը նկարահանել է տեսահոլովակ: Մասնակցել է տարբեր հեռուստանախագծերի: Այդ շրջանում հիմնել է «ԹԻ Քեյ» շոու-բալետի դպրոցը: 2008թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին` Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: 2010թ. հիմնել է «Թինա Քեյ» պարի և կրկեսի ստուդիան: 2011թ. մասնակցել է «Լավագույններից լավագույնը» միջազգային մրցույթին: