Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում: 1922թ-ից բնակվել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: 1925թ. տեղափոխվել է Հայաստան: 1937թ. ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը: Գործերից են` ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանի (մարմար), Միքայել Թումանյանի (բրոնզ, երկուսն էլ` 1952թ.), գրականագետ Գարեգին Լևոնյանի (1944թ., փայտ, Գավառի դրամատիկական թատրոն), բանվոր Ա.Մուրադյանի (1959թ., բրոնզ), գրող Դանիել Վարուժանի (1972թ., բրոնզ, Երևանի համանուն դպրոցի առջև) դիմաքանդակները: 1963թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: