Հարություն Հովհաննիսյան
Ծնվել է Բոլնիս Խաչեն գյուղում (այժմ՝ Վրաստանում): 1918թ-ից սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1928թ-ից՝ Երևանի Երաժշտական ուսումնարանում, 1931-32թթ՝ Երևանի կոնսերվատորիայում՝ Հարո Ստեփանյանի դասարանում: 1933թ. տեղափոխվել է Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), որտեղ ընդունվել է երաժշտական ուսումնարան՝ Բ.Ասաֆևի դասարան: 1939թ. ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան՝ Քրիստափոր Քուշնարյանի դասարանը: Գրել է սիմֆոնիա, լարային քառյակ: «Դաշնամուրային վարիացիաներ», դաշնամուրի և ջութակի օրորոցային, պար, պոեմ, կլարնետի պոեմ, երգեր (Ս.Տարոնցու, Ս.Բզնունու, Խ.Դաշտենցիխոսքերով), ռոմանսներ (այդ թվում՝ Ե.Չարենցի «Հիշու՜մ ես, դու» բանաստեղծության տեքստով), նվագախմբի համար փոխադրել սոնատ (Բեթհովեն), երգեր, ռոմանսներ (Շուման, Չայկովսկի): Զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում, Ռուսաստանի Յամ-Իժորա գյուղում, թաղվել է Կոլպինոյի եղբայրական գերեզմանում: