Zark Foundation

Թուշիկ Խաչատրյան

Թուշիկ Խաչատրյան

Օպերային երգչուհի

10 օգոստոս, 1905 - 11 նոյեմբեր, 1978

Ծնվել է Բաքվում: 1932թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան՝ Ն.Կարդյանի դասարանը: 1933-58թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում՝ որպես մեներգչուհի: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Ա.Տիգրանյանի «Անուշ» (Անուշ), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Ժ.Բիզեի «Կարմեն» (Միքաելա), Ջ.Վերդիի «Ռիգոլետտո» (Ջիլդա), Կ.Զաքարյանի«Մարջան» (Մարջան), Շ.Գունոյի «Ֆաուստ» (Մարգարիտ), Ու.Հաջիբեկովի «Քյոռ օղլի» (Նիգար), Մ.Գլինկայի «Իվան Սուսանին» (Անտոնիդա), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» (Մարֆա) և այլն: Կատարել է նաև հայկական ժողովրդական երգեր, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ ու ռոմանսներ, օպերային արիաներ: 1945թ. մասնակցել է Սայաթ-Նովայի 150-ամյակին նվիրված նրա ստեղծագործությունների լավագույն կատարողների հանրապետական մրցույթին և արժանացել մրցանակի: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1956թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: