Zark Foundation

Թուրինջ

Թուրինջ

Աշուղ

8 սեպտեմբեր, 1790 - 29 օգոստոս, 1875

Թորոս Մարթաղյան
Ծնվել է Շամախիի Քարքանջ գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): Ստեղծագործել է հայերեն և թուրքերեն: Աշուղություն է արել երիտասարդ տարիներին, հետագայում զբաղվել ոսկերչությամբ ու փորագրությամբ, պատրաստել տապանաքարեր: Նրա երկլեզվյան մուհամմա-հանելուկները և թաջնիսները գրված են գրաբարախառն աշխարհաբարով, իսկ որոշ երգեր («Հայր մեր», «Ճշմարիտ սիրական»)՝ տողընդմեջ ադրբեջաներենով: Մեզ են հասել ավելի քան 60 երգ, որոնք տպագրվել են աշուղական երգարաններում («Սոխակ Հայաստանի», «Հայ աշուղներ», «Հայ գուսաններ»): Մահացել է Աստրախանում: