Zark Foundation

Ժակի Ներսիսյան

Ժակի Ներսիսյան

Դերասան

Ծնվել է 1950թ. նոյեմբերի 16-ին, Ֆրանսիայի Սենտ-Էտիեն քաղաքում: Թեև ծնողները բողոքական չեն եղել, սակայն Անգլիայում ավարտել է աստվածաբանության ֆակուլտետը` պաստոր դառնալու համար և օծում ստացել Սենտ-Էտիենում: Բայց հետագայում շարունակել է դերասանական ուղին` նկարահանվելով «Ծովահեններ» հեռուստահաղորդման մեջ: Նրան նկատել է ռեժիսոր Կլոդ Միլերը և դեր առաջարկել «Փոքրիկ գողը» ֆիլմում: Այդ ժամանակից ի վեր հանդես է գալիս ինչպես կինոյում, անյպես էլ հեռուստատեսությամբ: Նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում, հեռուստասերիալներում: 1991թ. մարմնավորել է Աբգարի կերպարը Անրի Վեռնոյի«Մայրիկ», 2004թ.` թուրք Մուստաֆայի կերպարը Իսմայել Ֆարուքի «Երկար ճանապարհորդություն» ֆիլմերում: Ֆրանսիացի դերասանուհի, ռեժիսոր Ժոզիան Բալասկոյի հրավերով սկսել է աշխատել «Ռենեսանս» թատրոնում` որպես դերասան: Մեկ թատերաշրջան խաղալով` շրջագայության է մեկնել «Վերջին կանչը» ներկայացմամբ: 2009թ. «Սպլենդիդ» թատրոնում խաղացել է Ժոզիան Բալասկոյի «Բոլորը սիրում են Ջուլիետին» բեմադրության մեջ: 2010թ. նկարահանվել է Լյուկ Բեսոնի «Ադել Բլան-Սեկի զարմանահրաշ արկածները» ֆիլմում: