Ծնվել է Երևանում: 1971-77թթ սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո աշխատել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում՝ որպես կոմերիտիկական կազմակերպության առաջին քարտուղար: 1987թ-ից եղել է Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահը: 2004թ. ընդունվել է աշխատանքի ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում` որպես բաժնի վարիչ, իսկ 2005թ. հունիսին նույն ինստիտուտում՝ որպես փոխտնօրեն: 2007թ-ից աշխատել է «Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամ»-ում՝ որպես տնօրեն: 2010թ. նշանակվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն: Եղել է Հայաստանի երգիծաբանների միության խորհրդի նախագահը: Հեղինակել է ոտանավորներ: Հրատարակել է 5 երգիծական գիրք` «Ծիծաղի պարտեզ», «Սրամտում է Հայկական ռադիոն», «Հումորի և երգիծանքի 19 ակնթարթ», «Էս շան տղեն գիժ ա» և «Ապրենք ժպտալով»: Եղել է նաև Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ: 2009թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: