Zark Foundation

Ժաննա Անդրեասյան

Ժաննա Անդրեասյան

Սոցիոլոգ, պետական գործիչ

Ծնվել է 1981թ. փետրվարի 14-ին, Վրաստանում: Հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանի կինն է: 1998-2002թթ սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժնում: 2004թ. ավարտել է նույն բաժնի մագիստրատուրան, 2008թ.՝ ասպիրանտուրան: 1997-2002թթ եղել է «Կանչ» մանկապատանեկան շաբաթաթերթի թղթակից: 2003-04թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես սոցիալական գնահատման օգնական, 2004-10թթ՝ որպես ՏՀՏ ներդրման ծրագրի մասնագետ, 2010-12թթ՝ ծրագրի ղեկավար, 2012-17թթ՝ ԾԻԳ ՊՀ-ի բարձրագույն կրթության ծրագրի ղեկավար, 2017-19թթ՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ: 2004-20թթ դասավանդել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում, 2018-19թթ՝ Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է: 2019-20թթ եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը: 2020թ. նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ: 2016թ-ից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է: 2022թ-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարն է: