Եվգենիա Հարությունյան
Ծնվել է Երևանում: 1939թ. ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1950թ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Սովորել է նաև Մոսկվայի գեղարվեստա-արդյունաբերական բարձրագույն ուսումնարանումում և ասպիրանտուրայում։ 1942թ-ից մասնակցել է ցուցահանդեսների։ 1941-46թթ աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում և «Տասսի պատուհաններ»-ում: Ստեղծագործություններից են՝ «Հեծելազորը», «Նորեկը», «Ձուլարանում», «Գերազանցիկը», «Թութունի չորացումը», «Կամոյի փախուստը», «Մաքսիմ Գորկին և Լունաչարսկին Կապրի կղզում» և այլն: Հեղինակել է նաև դիմանկարներ՝ «Նկարիչ Վահրամ Գայֆեճյան», «Ինքնադիմանկար կարմիր օձիքով», «Օֆելյա», «Ելիզավետայի դիմանկարը» և այլն: Կատարել է մի շարք գրքերի նկարազարդումներ։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Երևանում: