Zark Foundation

Ժենյա Մկրտումյան

Ժենյա Մկրտումյան

Դերասանուհի

10 հուլիս, 1948 - 26 դեկտեմբեր, 2016

Եվգենյա Մկրտումյան
Ծնվել է Երևանում: Եղել է դերասանուհի Արուս Ոսկանյանի թոռնուհին: Ավարտել է Մոսկվայի Վ.Լենինի անվան պետական մանկավարժական համալսարանը` ռուսաց լեզվի և գրականության մասնագիտությամբ: 1972թ. ավարտել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնին կից դրամատիկական ստուդիան` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: Ավարտելուց հետո ընդունվել է համանուն թատրոն` որպես դերասանուհի, որտեղ էլ աշխատել է մինչև կյանքի վերջ: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ֆ.Լորկայի «Բեռնարդան և նրա աղջիկները» (Մարիա Խոսեֆա), Ֆ.Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» (Ալյոնա Իվանովնա), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Փոստատար), Ա.Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» (Անֆուսա Տիխոնովա) և այլն: Հեռուստատեսությամբ վարել է «Հեքիաթն է կանչում», «Ռուսաց լեզու» հաղորդումները, խաղացել նաև մի շարք հեռուստատեսային ներկայացումներում: Նկարահանվել է «Դժբախտ երջանկություն», «Ճակատագրի գերիներ», «Այսպես էլ ապրում ենք», «Կարուսել», «Ընտանեկան իրավիճակներ» և այլ հեռուստասերիալներում, «Կարգին սերիալ» հումորային նախագծում, «Մեր բակը 2», «Երեք ընկեր», «Տաքսի, էլի լավա» և այլ ֆիլմերում: 2013թ. արժանացել է հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» մրցանակին` «Այդ ես չեմ» ֆիլմի համար: Մահացել է Երևանում: