Zark Foundation

Ժիրայր Ալթունյան

Ժիրայր Ալթունյան

Դիրիժոր

23 օգոստոս, 1946 - 15 հուլիս, 2020

Ծնվել է Երևանում: Եղել է դիրիժոր Թաթուլ Ալթունյանի որդին, կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանի եղբայրը: 1967թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգչախմբային դիրիժորական բաժին: Սովորել է նաև Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1972թ. կոնսերվատորիան գերազանց ավարտելով` ստացել է դիրիժոր-խմբավարի որակավորում: Ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում: 1973թ. աշխատել է Հայաստանի երգչախմբային ընկերությունում՝ որպես գլխավոր դիրիժոր, 1974-90թթ՝ Հայաստանի երգի-պարի պետական համույթում որպես գլխավոր խմբավար: Նրա մասնագիտական կենսագրությունում հատուկ տեղ է գրավում սփյուռքը. հայ համայնքների երգչախմբերում նրա ստեղծած ծրագրերը յուրովի և անհատական վառ երանգներով են օժտված: 1990-2002թթ հրավիրվել է աշխատելու արտերկրում՝ Սիրիա, Իրան: Ղեկավարելով Հալեպի «Սպենդիարյան», Դամասկոսի «Քնար», Թեհրանի «Արարատ» երգչախմբերը՝ նպաստել է մեր հայրենակիցների հոգևոր պահանջների ստեղծագործական ընդունակությունների խթանմանը, հայտնաբերմանն ու զարգացմանը: Միաժամանակ, աշխատել է մանկական երաժշտական դպրոցների բազմաթիվ երգչախմբերում: 2004-20թթ եղել է Հայաստանի երգի-պարի պետական համույթի գեղարվետսական ղեկավարը: Հեղինակել է համույթի բազմաթիվ երգերի, պարերի գործիքավորումներ: 2008թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: