Ծնվել է ՀՀ Օշական գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում)։ 1955թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1954-58թթ աշխատել է Երևանի էլեկտարմեքենաշինական գործարանի բազմատպաքանակ թերթի, «Աշտարակ» շրջանային թերթի, «Առողջապահություն» ամսագրի և «Ավանգարդ» թերթի խմբագրություններում, 1958-63թթ՝ Հայպետհրատում, 1963-65թթ՝ Արփա-Սևան կառույցի Ջերմուկի շինվարչությունում, 1966-69թթ՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1972-75թթ՝ «Հայաստան» հրատարակչությունում, 1975թ.՝ ՀԳՄ-ում (խորհրդական)։ 1975թ-ից զբաղվել է միայն գրական աշխատանքով։ Նրա առաջին բանաստեղծությունները լույս են տեել 1947թ., «Հոկտեմբերիկ» ամսագրում, իսկ առաջին գիրքը՝ «Մանուշակ» բանաստեղծությունների ժողովածուն, լույս է տեսել 1956թ.: 1959թ. տպագրվել է հետպատերազմյան գյուղի կյանքը պատկերող «Ուր են տանում ճամփաները» գիրքը։ Հրատարակվել են նրա «Մանուշակ» (բանաստեղծություններ, 1956թ.), «Առավոտը գյուղում» (բանաստեղծություններ, 1958թ.), «Ուր են տանում ճամփաները» (պոեմ, 1959թ.), «Կանաչ կածաններ» (պատմվածքներ, 1961թ.), «Վերջին նամակը» (պատմվածքներ, «Քեզ հետ» վիպակ, 1961թ.), «Պատուհանները բաց պահիր» (պատմվածքներ, երկու վիպակ, 1963թ.), «Աստղերը հարազատ և օտար» (վիպակներ, պատմվածքներ, 1966թ.), «Կապույտ արյուն» (վեպ, 1968թ.), «Հարմար թեկնածուն» (կատակերգություն, 1969թ.), «Առուներ և կածաններ» (պատմվածքներ, 1971թ.), «Ծովինարի հեքիաթները» (պատմվածքներ, 1971թ.), «Ճանապարհներ, կամուրջներ» (պատմվածքներ, 1973թ.), «Բզեզը» (մանկական երգեր, 1974թ.), «Գայանեի դասը» (բանաստեղծություն, 1975թ.), «Փրկարարը» (բանաստեղծություններ, 1976թ.), «Վատ ազգականը» (կատակերգություն, 1976թ.), «Երկնագույն աղավնիներ» (վեպ, 1978թ.), «Ամպ ու ծիածան» (պատմվածքներ և փոքր կատակերգություններ, 1981թ.), «Լուսաստղ։ Պապը» (վիպակներ, 1981թ.), «Սիմոն որդի Սիմոնի» (հեքիաթ-վեպ, 1984թ.), «Շիվու Ավագի երկրային արկածները» (երկու գրքով, 1990թ.) գրքերը: Գրել է Արփա-Սևան կառույցի մարդկանց հերոսական աշխատանքները պատկերող «Կապույտ արյուն» վեպը (առաջին գիրք, 1968թ.)։ Ռադիոյով, հեռուստատեսությամբ և պետական թատրոններում բեմադրվել են նրա «Խաղաղ փողոց» (1962թ.), «Խոտառատի Ծատուրը» (1964թ.), «Ծիածան միշտ լինում է» (1972թ.), «Փորձաշրջան» (1975թ.), «Քո բաժին աշխարհը» (1976թ.), «Ղողանջ փրկության» (1978թ.), «Մենք տանտերեր ենք» (1980թ.) պիեսները, ինքնագործ թատրոններում՝ «Հարմար թեկնածուն», «Բաբելի հարցը», «Քննություն», «Վատ ազգականը», «Քեռի Հովհաննեսի ճամպրուկները», «Անբուժելին», «Հողի կանչը» փոքր կատակերգությունները։ 1983թ. Երևանի հեռուստատեսությամբ ներկայացվել է գրողի «Անհնազանդ գյուղակը» պիեսը: Ռուսերենից և էստոներենից թարգմանել է Յան Ռայնիսի, Օսկար Լուտսի, Շե Լաոյի, Լուիջի Պիրանդելլոյի, Լեոնիդ Սոլովյովի, ուզբեկ, ռուս, տաջիկ, աֆրիկացի, ուկրաինացի գրողների երկեր: Նրա գործերից թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն և լիտվերեն: 1962թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում: