Ծնվել է Քյոթահիայում: Նկարչական տաղանդը նրա մոտ ի հայտ է եկել դեռևս երեք տարեկան հասակից: Հայոց Ցեղասպանությունից (1915թ.) փրկվելով՝ ինը տարեկանում ծնողների հետ հասել է Իտալիայի Պադուա քաղաք՝ սպասելով Ամերիկայի Միացյալ Նահանգներից ստացվող վիզային: Այս ժամանակաշրջանում հայրը նրան տարել է եվրոպական տարբեր քաղաքներ, ծանոթացրել արվեստի հրաշագեղ գործերի: 1923թ. հաստատվել է ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքում: Ավարտել է Եյլի համալսարանը և ստացել Վինչեսթեր կրթաթոշակ՝ 1.5 տարի ուսանելու Հռոմի ամերիկյան ակադեմիայում: Ստեղծագործություններից են՝ «Փոթորիկից հետո», «Ապրածները», «Իմացության պատմությունը», «Թափոր Մեքսիկայում» և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ամերիկայի մի շարք քաղաքներում՝ Փասադենայի արվեստի թանգարանում (1953թ., 1964թ.), Լոս Անջելեսում (1969թ.) և այլուր: 1969թ. մասնակցել է նաև Լոս Անջելեսի (Պոմոնա) համայնքային փառատոնին: Մահացել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Ալթադենա արվարձանում: