Zark Foundation

Ժորա Սարգսյան

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

Ծնվել է 1994թ. դեկտեմբերի 14-ին, Երևանում: 2012թ. ավարտել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը՝ Վ.Հարությունյանի դասարանը: Դեռ ուսման տարիներին դարձել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր` Է.Խաչատրյանի անվան հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ (2003թ.), Թբիլիսիի միջազգային մրցույթի դափնեկիր և «Փոքրիկ Վիրտուոզ» հատուկ մրցանակ (2007թ.), Փարիզի «Ֆլեյմ» միջազգային մրցույթի գլխավոր մրցանակ (2008թ.), որտեղ արժանացել է նաև Զալցբուրգում մենահամերգով հանդես գալու իրավունքին և նույն թվականին հանդես է եկել Միրաբել Շլոս դահլիճում: 2009թ. արժանացել է Իտալիայում կայացած Ջուզեպպե Տերաչիանոյի անվան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակին, 2010թ.` Երևանի Դելֆյան խաղերի ոսկե մեդալի և Շոպենի հանրապետական մրցույթի 1-ին մրցանակին: 2010թ. Բախի փառատոնի շրջանակներում մենահամերգով հանդես է եկել Գերմանիայի Պոտսդամ քաղաքում: 2011թ. դարձել է Երևանում կայացած Ա.Բաբաջանյանի անվան երիտասարդ դաշնակահարների փառատոնի 1-ին և Ա.Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակակիր: «Կամմերտոն» ծրագրի անդամ է: Մենահամերգներով հանդես է եկել Երևանում, Զալցբուրգում, Բեռլինում: 2014թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին` «Գործիքային կատարում» անվանակարգում: