Ծնվել է Բաքվում: Ութ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ: Սովորել է Սորբոնի համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի բաժնում: Գեղարվեստական կրթությունն ստացել է մասնավոր արվեստանոցներում: Ստեղծագործել է հիմնականում մոնումենտալ-դեկորատիվ արվեստի (խճանկարներ), հաստոցային գեղանկարչության գրաֆիկայի բնագավառներում: Նրա գործերի երփնագրային լուծումը հիշեցնում է ուշ իմպրեսիոնիստական պուանտելիստական ոճը: Ստեղծագործություններից են` «Ալպ-Մարիթեն», «Լուարի ափերը» և այլն: Եղել է «Թորոս Ռոսլին» միության նախագահներից: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (1963թ., 1984թ., հետմահու), Երևանում (1968թ.): Մահացել է Փարիզում: