Zark Foundation

Իգնատիոս

Իգնատիոս

Մանրանկարիչ

13-րդ դար

1214-42թթ աշխատել է Հոռոմոս (Անիի մոտ), ինչպես և Հավուց թառ և Խծկոնք վանքերում: Եղել է թաթար-մոնղոլական արշավանքների ականատես, թողել հիշատակություններ: Հայտնի են նրա յոթ ձեռագրեր, երեքը գտնվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, մնացածը՝ Վենետիկի Սբ. Ղազար վանքում, Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքում, Չիկագոյի համալսարանի մատենադարանում և Վ.Սիմոնյանի մասնավոր հավաքածուում (Քալիֆորնիա, ԱՄՆ): Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերը զարդարված են խորաններով, լուսանցազարդերով, զարդատառերով և սկզբնազարդերով: Զարդերի ձևերը բազմազան են, գունավորումը հյութեղ և ներդաշնակ է, գծանկարը՝ հստակ և ճկուն: Նկարիչն ստեղծել է թեմատիկ նկարներ (Նոր Ջուղայի Ավետարանում), պատկերելով ավետարանական շարի կարևոր տեսարանները՝ կերպարներին հաղորդել ազգային գծեր: