Ծնվել է 1983թ. հունվարի 3-ին, Երևանում: Դերասան Իշխան Ղարիբյանի թոռն է և դերասանուհի Թեհմինե Խաչատրյանի ամուսինը: 2003թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Հակոբ Ղազանչյանի արվեստանոցը: 1999թ-ից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Ռ.Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» (Արամ Թումասյան), Բ.Շոուի «Էլիզա» (Հենրի Հիգենս), Ա.Վամպիլովի «Ավագ որդի» (Սիլվա), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Գիլդենշտերն), Մ.Կովաչևիչի «Վիրուս» (Ալեքսանդր), Ա.Սևան-Նիքոլսի «Գիշեր Երզնկայի վրա» (Արտավազդ Օղիդանյան) և այլն: 2013թ. բեմադրել է Ա.Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը», 2014թ.` Ա. Տոլստոյի «Ոսկե բանալի», 2015թ.` Յ.Ստելմախի «Քաղցած է, կատաղած և շատ վտանգավոր» ներկայացումները: 2013թ. և 2014թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: