Zark Foundation

Լազար Արտազով

Լազար Արտազով

Գեղանկարիչ

13 հուլիս, 1857 - 7 ապրիլ, 1924

Ղազար Արտազյան
Ծնվել է Խաչեն գյուղում (այժմ՝ Վրաստանում): Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1880թ.՝ Փարիզի Ժյուլիան գեղարվեստի ակադեմիայում։ 1888թ-ից մասնակցել է նկարիչների պետերբուրգյան և միջազգային այլ ցուցահանդեսներին։ 1900թ. տեղափոխվել է Թիֆլիս։ Նկարել է առավելապես կանանց մարմիններ և կենցաղային թեմաներով պատկերներ, որոնցից են «Դաշնակահարը», «Սրճարան Փարիզում», «Ճոճանակի մեջ», «Հեռադիտակով կինը», «Նկարչի մոր դիմանկարը» (1890թ.) գործերը։ Աշխատանքներից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, մասնավոր հավաքածուներում: 1913թ. կորցրել է տեսողությունը։ 1920թ. մեկնել է Փարիզ բուժվելու, որտեղ և մահացել է։