Zark Foundation

Լալա Տոնոյան

Լալա Տոնոյան

Պարուհի

Ծնվել է 1989թ. նոյեմբերի 26-ին, Երևանում: 1997թ. ընդունվել է Երևանի Ս.Զորյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոց: 1999թ. հաճախել է մայրիկի կողմից հիմնադրված պարի համույթ, որտեղ մասնակցել է բազմաթիվ փառատոների և ստացել մի շարք պատվոգրեր, մրցանակներ: 2002թ. ընդունվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարան: Ուսման տարիներին պարել է մի շարք մենապարեր՝ «Էրզրումի շորոր», «Շալախո» և այլն: 2006թ. ավարտել է քոլեջը և ընդունվել աշխատանքի Հայաստանի պարի պետական անսամբլ որպես պարուհի: 2008թ-ից որպես մենապարուհի հանդես է եկել «Քրմուհիներ», «Իշխանապար», «Աբխազական» պարային բեմադրություններում: 2008թ-ից դասավանդում է իր հիմնած սիրողական ստուդիայում: 2018թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2023թ.՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի: