Ծնվել է ՀՀ Գառնի գյուղում: 1964թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը: 1971-77թթ ակտիվ դերակատարություն է ունեցել հայկական ֆիլմերում` «Խաթաբալա» (1971թ.), «Երևանյան օրերի խրոնիկա» (1972թ.), «Քաոս» (1973թ.), «Մարդն Օլիմպոսից» (1974թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ.) և այլն: Մինչ 1975թ. եղել է Հայաստանի երգի և պարի պետական անսամբլի պարուհի: 1982թ. տեղափոխվել է Երևանից և բնակվել արտասահմանում: Մահացել է Նյու Յորքում` կրծքի քաղցկեղից: