Zark Foundation

Լասլո Գոպզա

Լասլո Գոպզա

Պետական գործիչ, ազգագրագետ

10 հունվար, 1865 - 12 փետրվար, 1933

Լասլո Գոպզայան
Ծնվել է Ռումինիայի Գեռլա (Տրանսիլվանիա) քաղաքում: Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում: 1900թ. նշանակվել է Հունգարիայի լուսավորության նախարարության պետական քարտուղար, 1918թ-ից եղել է Հունգարիայի արդարադատության նախարարը։ Գրել է «Պալլաս» հունգարեն մեծ հանրագիտարանի հայերին վերաբերող հոդվածները։ Հրատարակել է «Հայկական առածներ» (1888թ.), «Հայկական պատմվածքներ», «Հայկական հեքիաթներ» (1911թ.), «Նամակներ Էրզրումից» (1924թ.) գործերը։ 1922թ. լույս է ընծայել «Հայ ժողովուրդը» աշխատությունը։ Եղել է Բուդապեշտի հայոց եկեղեցական հոգաբարձության առաջին նախագահը, Բուդապեշտի հայկական գաղութի ղեկավար գործիչներից և Հունգարիայի հայկական միության հիմնադիրներից։ 1890թ. ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Մահացել է Բուդապեշտում: