Zark Foundation

Լավրենտ Վարդանյան

Լավրենտ Վարդանյան

Գեղանկարիչ

Ծնվել է 1948թ. փետրվարի 5-ին, ՀՀ Եղեգնաձորի շրջանի Գանձակ գյուղում: 1968թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1972թ.՝ Երևանի Խ.Աբովյանիանվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչության բաժինը: 1976թ-ից ցուցադրվել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսներում (Ֆրանսիա, Շվեյցարիա և այլուր): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1991թ., 1993թ.): 1994թ. ստացել է հետազոտող ուսուցչի տարակարգ: Աշխատանքները գտնվում են Հայաստանի նկարիչների միության ֆոնդերում, մի շարք երկրների անհատական հավաքածուներում և ցուցահանդեսներում՝ Ռուսաստան, Լեհաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Իսպանիա, Արգենտինա, ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա և այլ երկրներում: Հայաստանի նկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՈ-ի Կերպարվեստի միջազգային ասոցիացայի անդամ է: