Zark Foundation

Լարա Առաքելյան

Լարա Առաքելյան

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1992թ. դեկտեմբերի 13-ին, Վանաձորում: 2009թ. ավարտել է Վանաձորի Ա.Պուշկինի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը: 2009-13թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 2013-15թթ՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում` «Մեդիա, հաղորդակցություն և հասարակություն» մասնագիտացմամբ: 2015թ-ից ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտ է: Առաջին թղթակցություններն արել է 2012թ-ից: Աշխատել է «Med-practic.com», «Ladynews.am», «Diplomat.am», «Nyut.am» էլեկտրոնային կայքերում, «Հայացք» ու «Անկախ» շաբաթաթերթերում՝ որպես լրագրող: 2015-16թթ լրատվական հաղորդումներ է պատրաստել «Լրատվական ռադիոյի» համար: 2016թ. «1in.am» լրատվական կայքում հեղինակել և վարել է «Քվազիհայրենիք» հաղորդաշարը: 2014թ. եղել է ՄԱԿ-ի «Հայ ժողովրդավարական ֆորում» հասարակական կազմակերպության «Supporting Integration of Gender in Defense Sector Reforms in Armenia» ծրագրի հարցազրուցավարը: Նույն թվականին խմբագրել է Յոհան Գալթունգի «Եվ մեկը, և մյուսը. կոնֆլիկտաբանական աշխատանքի ներածություն» գրքի հայերեն թարգմանությունը: 2017-18թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես «Օրակարգ» լրատվական ծրագրի մեկնաբան ու լրագրող: 2018թ-ից աշխատում է «5-րդ ալիք» հեռուստաընկերությունում: