Ծնվել է 1966թ. փետրվարի 12-ին, Երևանում: Բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի կինն է: Առաջին անգամ բեմ է դուրս եկել 24 տարեկան հասակում, Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, որտեղ մինչ 1995թ. աշխատել է որպես դերասանուհի: 1997թ-ից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Սոֆոկլեսի «Անտիգոնե» (Իսմենե), Ա.Չեխովի «Ես եմ Ճայը» (Արկադինա), «Արջը» (Ելենա Պոպովա), Ա.Ասլիբեկյանի «Մերսեդես» (Մերսեդես), Ա.Սևան-Նիքոլսի «Գիշեր Երզնկայի վրա» (Ալիս), Ե.Շվարցի «Սովորական հրաշք» (Տիրուհի) և այլն: «Ես եմ Ճայը» ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2011թ., Սեուլի Թատերական արվեստների միջազգային փառատոնում: Խաղացել է նաև բազմաթիվ հեքիաթներում: 2014թ. նկարահանվել է «Շքամուտք» ֆիլմում: