Zark Foundation

Լեոնիդ Հարությունյան

Լեոնիդ Հարությունյան

Բեմադրիչ

Ծնվել է 1948թ. ապրիլի 22-ին, ՀՀ Շիրակի մարզի Կառնուտ գյուղում: 1975թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1974-76թթ եղել է Լենինականի պետական թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն), 1976-88թթ` Ստեփանակերտի թատրոնի, 1988-95թթ` Գյումրիի տիկնիկային թատրոնի դերասան և ռեժիսոր, 1995-2008թթ` Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը: 2008թ-ից Շուշիի Մ.Խանդամիրյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու հիմնադիր-տնօրենն է: Բեմադրել է Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», Մ.Գորկու «Քաղքենիներ», Հ.Պարոնյանի «Հարսներ… Կեսուրներ», Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում», Ա.Շահինյանի «Շունն ու կատուն», Վ.Սարոյանի «Հեյ, ով կա այդտեղ», Խ.Ասատրյանի «Գյումրեցի խուլ պառավների զրույցը» և այլ ներկայացումներ: 1982թ. արժանացել է Արցախի արվեստի վաստակավոր գործչի, 2004թ.` Արցախի ժողովրդական արտիստի կոչման: