Ծնվել է 1968թ. օգոստոսի 17-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը: 1986թ-ից աշխատել է Երևանի Մանկական գեղագիտական կենտրոնում` որպես մեթոդիստ, 1989թ.` «Ժպիտ», 1992թ-ից` Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, 1998թ-ից` Է.Էլբակյանի անվան թատրոններում` որպես դերասանուհի: 2001թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Թատրոնում կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Ա.Ցագարելիի «Խանումա» (Սոնա), Ա.Էլբակյանի«Ամենափրկիչ ջրհեղեղ» (Արևիկ), «Հիմարից հիմարը» (Անի), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Նատաշա), Ն.Սայմոնի «Աստղափայլ աղջիկ» (Սոֆի), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Տիկին Կապուլետ), «Համլետ» (Պալատական կին), Գ.Խանջյանի «Բարև, սրիկաներ» (Կին), Մոլիերի «Ակամա բժիշկ» (Մարտինա), Հ.Մաթևոսյանի «Չեզոք գոտի» (Շողեր), Ք.Լյուդվիգի «Մամա միա» (Դիանա) և այլն: Համագործակցել է նաև Տիկնիկային գործիչների ասոցիացիայի հետ: Նկարահանվել է ֆիլմերում, հեռուստաթատրոնում: