Ծնվել է 1977թ. նոյեմբերի 16-ին, Երևանում: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1998թ. «Ա1+» հեռուստաընկերությունում` որպես երաժշտական ծրագրերի խմբագիր: 2001-02թթ աշխատել է «ԱԼՄ» հեռուստաընկերությունում` որպես հնչյունային ռեժիսոր, 2003-11թթ` «Կենտրոն» հեռուստաընկերությունում` որպես լուրերի հաղորդավար և լրագրող: 2005թ. «Ինտերնյուս» ԶԼՄ աջակցության հասարակական կազմակերպության կողմից ստացել է հեռուստահաղորդավարների որակավորման բարձրացման մասին հավաստագիր: Նույն կազմակերպության կողմից 2006թ. արժանացել է հեռուստալրագրողների որակավորման բարձրացման մասին հավաստագրի: Նույն թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ստացել է հեռուստառադիոլրագրողների որակավորման բարձրացման «International visiter» միջազգային ծրագրի մասնակցության մասին հավաստագիր: 2006-10թթ եղել է «Սիթի FM» ռադիոընկերության գլխավոր խմբագիրն ու լուրերի հաղորդավարը, իսկ 2010-11թթ` «Հիթ-FM» ռադիոընկերության վերլուծական ծրագրի ղեկավարը և հաղորդավար: 2007-11թթ աշխատել է «Ռուսաստանի ձայն» ռադիոընկերության ԱՊՀ և Բալթյան երկրներում հեռարձակման խմբագրության հայաստանյան գրասենյակում` որպես պատասխանատու խմբագիր, թարգմանիչ, 2014-15թթ՝ «Սպուտնիկ» լրատվական գործակալությունում՝ որպես ռադիոյի բաժնի ղեկավար: Համագործակցել է «Երևան», «Ռեվյու», «RBA» ամսագրերի հետ: 2011թ-ից եղել է «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի լրատվական բաժնի ղեկավարը, 2016-18թթ՝ Հայաստանի հանրային ռադիոյի փոխտնօրենը: