Zark Foundation

Լիլիթ Պիպոյան

Լիլիթ Պիպոյան

Երգչուհի, երգահան

Ծնվել է 1955թ. հունիսի 16-ին, Երևանում: Գեղանկարիչ Սուրեն Պիպոյանի դուստրն է: Ավարտել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: 1971-73թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում: 1972-77թթ ուսանել է ճարտարապետություն Երևանի ճարտարագիտական համալսարանում: Նրա ստեղծագործությունները հիմնված են հայ պոեզիայի և ժողովրդական բանահյուսության վրա: Սիրում է միջնադարյան աշխարհիկ երգեր, որի հիման վրա ստեղծել է ժամանակակից նոր մեղեդիներ: Թողարկել է «Լիալուսին» (1999թ.), «Քաղաքի մեկ օրը» (2003թ.), «Կապույտ ծաղիկ» (2006թ.), «Նավ» (2012թ.), «Ընտրյալ երգեր Կոմիտասից, Կարաոկե» (2013թ.) ձայնասկավառակները և մեկ ձայնասկավառակ Ռուբեն Հախվերդյանի հետ (1999թ.): Համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: 1999թ. և 2003թ. Լոս Անջելեսում արժանացել է «Ժամանակակից ալտերնատիվ ալբոմ» մրցանակին: 2004թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Հեղինակային երգի լավագույն ալբոմ» մրցանակը: 2018-21թթ եղել է Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ: